Մեր մասին


Մեր ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը բնակելի և կոմերցիոն տարածքների ինտերիերի, մասնավորապես՝ առաստաղների և պատերի նախագծումն ու ձևավորումն է: Մենք տրամադրում ենք ցանկացած բարդության ձգվող առաստաղների պատրաստման, վաճառքի և տեղադրման ծառայությունների բավականին լայն շրջանակ: Ընկերությունն առաջարկում է նաև ֆոտոպաստառների, այդ թվում՝ եռաչափ (3D) ֆոտոպաստառների լայն տեսականի, գիպսե դեկորատիվ եռաչափ (3D) սալիկներ, որոնք հիանալի ընդգծում և հատվածայնացնում են պատերը, ինչպես նաև՝ բարձրորակ լուսադիոդային սարքավորումներ՝ առաստաղների լուսային ձևավորման համար: