Լուսատուները նախատեսված են ինտերիերի լուսավորման, ինչպես նաև՝ գեղեցիկ լուսարձակում ստեղծելու համար: Լեդ լուսատուներն ու լուսարձակներն առանձնանում են ոչ միայն գեղեցիկ լուսարձակմամբ, այլև էլեկտրաէներգիայի խնայողությամբ և դիմացկունությամբ:
LED լամպերն ու լուսատուներն օգտագործվում են ինչպես բնակարաններում և առանձնատներում, այնպես էլ՝ գործարաններում, արտադրամասերում, գրասենյակներում և այլն: Դրանք էկոլոգիապես անվնաս են, չեն պարունակում վնասակար նյութեր և խառնուրդներ: Հերմետիկ կառուցվածքը բացառում է լուսատուների մեջ փոշու և խոնավության ներթափանցումը, ինչը ապահովում է նրա դիմացկունությունը:
LED լուսատուներն ու լուսարձակները հավասարաչափ և էֆեկտիվ տարածում են լույսը, հնարավորություն են տալիս՝ գույնի և լույսի հզորության առումով, կարգավորումներ կատարել:
LED լուսատուներն ու լուսարձակները էապես տարբերվում են սովորական լամպերից խնայողությամբ և դիմացկունությամբ: Բնականոն պայմաններում լամպերը ծառայում են մինչև 36-72 հազար ժամ:
LED լուսատուներն ու լուսարձակները ամենատարածված լուսավորման միջոցներն են: Դրանք կիրառվում են ամենուրեք՝ բնակարաններ, առանձնատներ, գրասենյակներ, գործարաններ, արտադրամասեր, փողոցային լուսավորության համար և այլն:
LED լուսատուներն ու լուսարձակները հանդիսանում են միջոցառումների, տոնակատարությունների, երեկույթների հիմնական զարդարանքը: Դրանց գունավոր լուսավորությունն ապահովում է բարձր տրամադրություն և ստեղծում է ջերմ միջավայր:
LED լուսատուներն ու լուսարձակներն հարմար է օգտագործել ինտերիերի տարբեր հատվածների համար՝ հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, միջանցք, սանհանգույց և այլն: Էկոլոգիապես անվնաս լինելու շնորհիվ՝ լուսավորման այսպիսի միջոցները կիրառվում են նաև մանկական սենյակի համար:
INTERNO ընկերությունում առկա են LED լուսատուների ու լուսարձակների տարբեր մոդելներ՝ տարբեր հզորություններով:
LED լուսատուների ու լուսարձակների գները սկսվում են 3.500 դրամից: Գնային համակարգը տարբեր է՝ կախված լուսատուի ու լուսարձակի տեսակից և հզորությունից:
Ընկերությունը առաջարկում է լուսատուների ու լուսարձակների ապառիկ վաճառք և տեղադրում: