Բիզնեսի շարժիչ ուժն ու հաջողության գրավականը անխոս գովազդն է: Հատկապես արտաքին գովազդի շնորհիվ հաճախորդը առաջին տպավորությունն է կազմում խանութի, արտադրության և առաջարկվող ապրանքների մասին:
Ինչպես նշել է գովազդի նախահայր Դեվիդ Օգիլվին՝ Գովազդի վրա ծախսված գումարի կեսը անօգուտ է, սակայն ոչ ոք չգիտի, թե որ կեսը:
Գովազդը կազմակերպության թթվածինն է և հաջող բիզնես զարգացնելու համար թթվածինը պետք է անդադար մատակարարել:
Յուրաքանչյուր կազմակերպության համար արտաքին գովազդը պետք է ընտրվի յուրովի՝ հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները, առավելությունները և ճիշտ շեշտադրում արվի՝ հաճախորդին հասցնելով գովազդի ամբողջ ասելիքը:
ՙ
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում մեր յուրաքանչյուր հաճախորդին: Մեր հմուտ մասնագետները ունեն բազմաթիվ տարիների հարուստ փորձ արտաքին և ներքին գովազդների պատրաստման գործում:
Ներկայումս լայն տարածում ունեն արտաքին գովազդի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսավորվող վահանակներ, ծավալային տառեր, լայթբոքսեր (lightbox), լայթբոքս ինքնակպչուն (самоклей), լայնաֆորմատ տպագրություն, տպագրությամբ գովազդային վահանակներ (բաներ/банер), վազող տողեր, վիդեոէկրաններ և այլն:
Շատ արդյունավետ է լայթբոքս գովազդային տեսակը։ Լայթբոքսը կտորի տպագրությամբ լուսավորվող գովազդային վահանակ է որը շատ օգտագործվում է որևէ ապրանքատեսակ առանձնացնելու և շեշտելու համար։ Լայն տարածում են գտել լայթբոքսերը բրենդային խանութներում։ Լայթբոքսը մենք պատրաստում ենք բարձրորակ և երկարակյաց UV տպագրությամբ։
ՙ
Մինչև աշխատանքների սկիզբը մեր մասնագետները մանրամասն կուսումնասիրեն Ձեր բիզնեսը, կհասկանան հիմնական առավելությունները, որի վրա պետք է շեշտադրում արվի և նոր միայն կառաջարկեն գովազդի հետաքրքիր և տարբերվող լուծումներ:
Գովազդի պատրաստման գները բավականին տարբեր են՝ կախված, թե ինչ եք ընտրում, ինչ չափերով է պատրաստվում: Մեր մասնագետները կբացատրեն բոլոր տեսակի գովազդների առավելություններն ու թերությունները, ինչպես նաև կներկայացնեն գները: