Պատի նկար Մոդուլային նկար Պատի մոդուլային նկար Կտավ Կտավե նկար լատեքսային տպագրություն տպագրություն Pati nkar Modulayin nkar Ktav lateksayin tpagrutyun tpagrutyun

ՊԱՏԻ ՄՈԴՈւԼԱՅԻՆ ՆԿԱՐՆԵՐ

Վերբեռնել նկարը

Մարդիկ մշտապես մտածում են ինչպես ձևավորել ինտերիերը՝ դարձնելով այն ավելի յուրահատուկ, հետաքրքիր և գրավիչ: Պատի Մոդուլային նկարները հիանալի տարբերակ է այդ ամենն ընդգծելու համար՝ ամենաակտուալ ու նորաոճ: Դրանք ամենապահանջված նկարներն են ողջ աշխարհում:

Մոդուլային նկարները պատվիրվում են ըստ նախընտրած թեմատիկայի և չափերի, լինում են շրջանակով և առանց շրջանակի: Պատի Նկարների կտրվածքը կարող է լինել ինչպես հորիզոնական ողղությամբ,այնպես էլ՝ ուղղահայաց: Համադրվում են պաստառների հետ՝ ընդգծելով ինտերիերի ոճը:

Պատի Մոդուլային նկարների տեսակներ

INTERNO ընկերությունն առաջարկում է տարբեր թեմաներով մոդուլային նկարներ՝ աբստրակտ, կենդանիներ, եկեղեցիներ, քաղաքներ, բնություն, տիեզերք, ինչպես նաև հայտնի դեմքեր, կոլաժներ, որոնք տպագրվում են բարձրորակ կտավի վրա էկոլոգիապես մաքուր լատեքսային տպագրությամբ։

Պատի նկարները նոր շունչ են հաղորդում միջավայրին՝ համապատասխանելով ինտերիերի ոճին: Թեմաների բազմազանությունը ընտրության մեծ հնարավորություն է տալիս:

Թեմատիկ մոդուլային նկարը բաղկացած է մի քանի տարբեր չափսերով մասերից, որոնց ամբողջությունը կազմում է նկարը:

Մոդուլային կտավե նկարներով ինտերիերի պատերի ձևավորում

Մոդուլային կտավե նկարները լինում են տպագրությամբ և յուղաներկով նկարված: Երկու տարբերակով էլ կտավե նկարները ստացվում են բարձրորակ և գեղեցիկ:

Մոդուլային նկարների չափսերը և թեման որոշելուց հետո որոշվում է, թե ինչ եղանակով պետք է այն պատրաստվի: Յուրաքանչյոր մաս կամ մոդուլ ամրացվում է փայտե հենարանի վրա: Մոդուլներն, ըստ նախընտրության, լինում են շրջանակով կամ առանց շրջանակի:

Մոդուլային կտավե նկարներն ունեն ինտերիերը մեծացնող հատկություն, շատ նպատակային լուծում կհանդիսանան փոքր սենյակների համար՝ ընդարձակելով տարածքը և դարձնելով այն ավելի հարմարավետ:

Մոդուլային նկարների պատրաստման և տեղադրման գները

Մոդուլային նկարների պատրաստման գինը 25000 դրամ/քմ է։ Պատրաստում ենք բարձրակարգ տպագրությամբ և միայն բարձրորակ կտավներով։ Մեծ պատվերների դեպքում գործում են հետևյալ զեղչերը՝

  • 20-50 ք/մ՝ 5% զեղչ,
  • 50-100 ք/մ՝ 10% զեղչ,
  • 100 ք/մ -ից ավելի՝ 15% զեղչ:

Ընկերությունը առաջարկում է նաև մոդուլային նկարների ապառիկ պատրաստում և տեղադրում: