ԲՆՈւԹՅՈւՆ

Կոդ։ -


Մարդիկ մշտապես մտածում են ինչպես ձևավորել ինտերիերը՝ դարձնելով այն ավելի յուրահատուկ, հետաքրքիր և գրավիչ: Մոդուլային նկարները հիանալի տարբերակ է այդ ամենն ընդգծելու համար՝ ամենաակտուալ ու նորաոճ: Դրանք ամենապահանջված նկարներն են ողջ աշխարհում:

Մոդուլային նկարները պատվիրվում են ըստ նախընտրած թեմատիկայի և չափերի,լինում են շրջանակով և առանց շրջանակի: Նկարների կտրվածքը կարող է լինել ինչպես հորիզոնական ողղությամբ,այնպես էլ՝ ուղղահայաց: Համադրվում են պաստառների հետ՝ ընդգծելով ինտերիերի ոճը:

Մոդուլային նկարների տեսակներ

INTERNO ընկերությունն առաջարկում է տարբեր թեմաներով մոդուլային նկարներ՝ աբստրակտ, կենդանիներ, եկեղեցիներ, քաղաքներ, բնություն, տիեզերք, ինչպես նաև հայտնի դեմքեր, կոլաժներ:

Մոդուլային նկարները նոր շունչ են հաղորդում միջավայրին՝ համապատասխանելով ինտերիերի ոճին: Թեմաների բազմազանությունը ընտրության մեծ հնարավորություն է տալիս:

Թեմատիկ մոդուլային նկարը բաղկացած է մի քանի տարբեր չափսերով մասերից, որոնց ամբողջությունը կազմում է նկարը:

Մոդուլային կտավե նկարներով ինտերիերի պատերի ձևավորում

Մոդուլային կտավե նկարները լինում են տպագրությամբ և յուղաներկով նկարված: Երկու տարբերակով էլ կտավե նկարները ստացվում են բարձրորակ և գեղեցիկ:

Մոդուլային նկարների չափսերը և թեման որոշելուց հետո որոշվում է, թե ինչ եղանակով պետք է այն պատրաստվի: Յուրաքանչյոր մաս կամ մոդուլ ամրացվում է փայտե հենարանի վրա: Մոդուլներն, ըստ նախընտրության, լինում են շրջանակով կամ առանց շրջանակի:

Մոդուլային կտավե նկարներն ունեն ինտերիերը մեծացնող հատկություն, շատ նպատակային լուծում կհանդիսանան փոքր սենյակների համար՝ ընդարձակելով տարածքը և դարձնելով այն ավելի հարմարավետ:

Մոդուլային նկարների պատրաստման և տեղադրման գները

Մոդուլային նկարների պատրաստման գինը 25000 դրամ/քմ է։ Պատրաստում ենք բարձրակարգ տպագրությամբ և միայն բարձրորակ կտավներով։ Մեծ պատվերների դեպքում գործում են հետևյալ զեղչերը՝

  • 20-50 ք/մ՝ 5% զեղչ,
  • 50-100 ք/մ՝ 10% զեղչ,
  • 100 ք/մ -ից ավելի՝ 15% զեղչ:

Ընկերությունը առաջարկում է նաև մոդուլային նկարների ապառիկ պատրաստում և տեղադրում: