INTERNO ընկերությունն առաջարկում է հյուրասենյակի ձևավորման համար ձգվող առաստաղների լայն տեսականի:
Ձգվող առաստաղների և ճիշտ ընտրված լուսավորության շնորհիվ Ձեր առաստաղը կստանա նորաոճ և նրբաճաշակ տեսք, կգրավի Ձեր հյուրերի ուշադրությունը: Դիզայներական մտածված լուծումները անզուգական տեսք կհաղորդեն առաստաղին: Հյուրասենյակի առաստաղը պետք է ունենա իդեալական տեսք և հարթություն, քանի որ առավել աչքի ընկնող հատվածներից է: Այդպիսի արդյունք կարելի է ստանալ միայն ձգվող առաստաղների միջոցով:
Փայլուն ձգվող առաստաղները՝ հայելային արտացոլման շնորհիվ, վիզուալ ընդարձակում են հյուրասենյակը, նպատակահարմար են փոքր մակերեսով հյուրասենյակների համար:
Անփայլ ձգվող առաստաղները կիրառելի են մեծ մակերես ունեցող հյուրասենյակների համար, համադրելի են կենտրոնում՝ Ձեր նախընտրած թեմայով ֆոտոտպագրությամբ ձգվող առաստաղի հետ: Իսկ դեկորատիվ էլեմենտները և մտածված լուսավորությունը կլրացնեն առաստաղի գեղեցկությունը:
Հյուրասենյակի առաստաղի ձևավորման համար ակտուալ և նորաոճ են համարվում սև փայլուն ձգվող առաստաղները, որոնց շքեղությունն ընդգծվում է լուսավորության միջոցով: Չնայած իրենց մուգ գույնի՝ այս առաստաղները չեն ճնշում և չեն փոքրացնում տարածքը:
Գունավոր ձգվող առաստաղներով (փայլուն և անփայլ) հյուրասենյակի ձևավորումը նույնպես ակտուալ է: Այսպիսի առաստաղները ստեղծում են տրամադրություն:
Հյուրասենյակի առաստաղը ձևավորելիս պետք է հաշվի առնել նրա համադրությունը պատերի և ինտերիերի ընդհանուր ոճի հետ, պետք է ընտրել ճիշտ տեղային լուսավորություն՝ առաստաղի կտրվածքները և եզրերն ընդգծելու համար:
Որոշ փայլուն ձգվող առաստաղների հետ համադրելի են ջահերը, արտացոլման շնորհիվ դրանք գեղեցիկ տեսք են տալիս առաստաղին:
Դեկորատիվ էլեմենտների միջոցով ընդգծվում է առաստաղի դիզայնը:
Ձգվող առաստաղների գները սկսվում են 6000 դր.-ից (1մ/ք): Գնի մեջ ներառված է ամբողջ աշխատանքը՝ չափագրում, պատրաստում, տեղադրում: Առաստաղի մակերեսի հաշվարկը կատարվում է առաստաղի առավելագույն երկարության և առավելագույն լայնության արտադրյալով: 20 մ/ք-ուց ավել պատվերի դեպքում ձգվող առաստաղների գներում գործում են զեղչեր.
INTERNO ընկերությունը կատարում է նաև ձգվող առաստաղների ապառիկ վաճառք և տեղադրում: