Ձգվող առաստաղներ ննջարանի ձևավորման համար


Ննջարանի առաստաղի ձևավորման համար ամենահարմար տարբերակը ձգվող առաստաղներն են՝ թե՛ իրենց որակով և դիմացկունությամբ, թե՛ գեղեցկությամբ:

Քանի որ ձգվող առաստաղները ջրակայուն են,դրանք հարմար է լվանալ խոնավ սպունգով. առաստաղը չի դեֆորմացվի և չի կորցնի իր տեսքը:

Ընկերությունն առաջարկում է ննջասենյակի ձգվող առաստաղների մեծ տեսականի՝ տարբեր գույներով, թեմաներով,տպագրությամբ, 3D և այլն:

Ննջասենյակի առաստաղի ձևավորում

Ննջարանի առաստաղի ձևավորման համար կիրառելի են ձգվող առաստաղների փայլուն և անփայլ տարբերակները:

Մի քանի գույների համադրությամբ ձգվող առաստաղները հարմար լուծում են հանդիսանում ննջարանի համար, ստեղծում են վառ տրամադրություն և միաժամանակ ապահովում են հանգստություն:

Ննջասենյակի համար նախընտրելի են նաև մուգ գույներով փայլուն ձգվող առաստաղները: Դրանց ճիշտ լուսավորությունը կամբողջացնի առաստաղի գեղեցկությունը:

Երկշերտ ձգվող առաստաղները առանձին շքեղություն և հմայք կհաղորդեն ննջասենյակին:

Մանկական ննջասենյակի համար նախընտրելի են հեքիաթային թեմայով, արևոտ կամ աստղազարդ երկինք, տիեզերք պատկերոող տպագրությամբ ձգվող առաստաղները:

Ցանկացած տարբերակի դեպքում Ձեր ննջարանի առաստաղը կունենա ինքնատիպ և գեղեցիկ տեսք, կստեղծի հանգիստ միջավայր:

Ննջասենյակի առաստաղի դիզայնի նախագծում

Այն ննջասենյակներում, որոնք ունեն քիչ լուսավորություն, նպատակահարմար է օգտագործել բաց գույներով փայլուն ձգվող առաստաղներ, որոնք արտացոլում են լույսը և սենյակը դարձնում են լուսավոր:

Ննջարանի առաստաղի ձևավորման դասական տարբերակ է անփայլ ձգվող առաստաղը: Այսպիսի առաստաղի տեսքը տարբեր լուսավորության դեպքում տարբեր է,ուստի որոշիչ դեր ունի նաև լուսավորությունը:

Ձգվող առաստաղների և նրանց տեղադրման գները

Ձգվող առաստաղների գները սկսվում են 6000 դր.-ից (1մ/ք): Գնի մեջ ներառված է ամբողջ աշխատանքը՝ չափագրում, պատրաստում, տեղադրում: Առաստաղի մակերեսի հաշվարկը կատարվում է առաստաղի առավելագույն երկարության և առավելագույն լայնության արտադրյալով: 20 մ/ք-ուց ավել պատվերի դեպքում ձգվող առաստաղների գներում գործում են զեղչեր.

  • 20-49 մ/ք գնելու դեպքում կտրամադրվի 10% զեղչ,
  • 50-99 մ/ք` 15% զեղչ,
  • 100 մ/ք-ուց ավել՝ 20% զեղչ:

INTERNO ընկերությունը կատարում է նաև ձգվող առաստաղների ապառիկ վաճառք և տեղադրում: