Ձգվող առաստաղները հարմար են խոհանոցի ձևավորման համար, քանի որ ջերմակայուն են, ջրակայուն, լվացվող, չեն կլանում յուղը, գոլորշին և տարատեսակ հոտեր, հեշտությամբ լվացվում է:
Ձգվող առաստաղը հիմնական առաստաղից 3-5սմ. հեռավորությամբ է ամրացվում, ինչը թույլ է տալիս ամրացնել այն նույնիսկ ամենափոքր ու ամենացածր առաստաղին:
Ձգվող առաստաղը՝ ձայնամեկուսիչ հատկության շնորհիվ, հարմար է բազմահարկ շենքերի բնակարանների համար:
Խոհանոցի ձևավորման համար կիրառվում են փայլուն և անփայլ ձգվող առաստաղներ:
Փայլուն և անփայլ ձգվող առաստաղները կարող են լինել տպագրությամբ, 3D էֆեկտով, գույների մեծ ընտրությամբ:
Փայլուն բաց գույներով ձգվող առաստաղները հրաշալի լուծում կհանդիսանան փոքր խոհանոցների համար:Դրանք (արտացոլման շնորհիվ) կընդարձակեն և կլուսավորեն խոհանոցը:
Մեծ խոհանոցի համար կիրառելի են ֆոտոտպագրությամբ ձգվող առաստաղները: Դրանք գոլորշուց և արևի լույսից չեն խամրում և չեն որակազրկվում: Մեծ խոհանոցի համար հարմար են նաև կտրվածքով ձգվող առաստաղները,որոնք խոհանոցը բաժանում են մի քանի մասի:
Օվալաձև ձգվող առաստաղը համադրելի է օվալաձև խոհանոցային սեղանի և նմանաձև այլ դետալների հետ:
Տաք գույներով ձգվող առաստաղները խոհանոցում կստեղծեն հարմարավետ միջավայր:
Խոհանոցի առաստաղի դիզայնը նախագծելիս հաշվի է առնվում խոհանոցի մակերեսը, պատերի դիզայնը, սալիկների գույնը, լուսավորությունը և այլ դետալներ:
Փոքր մակերեսով խոհանոցի համար նպատակահարմար են փայլուն ձգվող առաստաղները՝ առանց ջահերի: Այս տարբերակում նախընտրելի է տեղային լուսավորությունը:
Խոհանոցը նորաոճ տեսք կստանա թեմատիկ տպագրությամբ (միրգ,բանջարեղեն և այլն) ձգվող առաստաղների շնորհիվ:
Ձգվող առաստաղների գները սկսվում են 6000 դր.-ից (1մ/ք): Գնի մեջ ներառված է ամբողջ աշխատանքը՝ չափագրում, պատրաստում, տեղադրում: Առաստաղի մակերեսի հաշվարկը կատարվում է առաստաղի առավելագույն երկարության և առավելագույն լայնության արտադրյալով: 20 մ/ք-ուց ավել պատվերի դեպքում ձգվող առաստաղների գներում գործում են զեղչեր.
INTERNO ընկերությունը կատարում է նաև ձգվող առաստաղների ապառիկ վաճառք և տեղադրում: