Ինտերիերի ձևավորման մեջ իրենց ուրույն տեղն ունեն գիպսե սալիկները: Դրանք շքեղություն և նոր ոճ կհաղորդեն միջավայրին: Գիպսե սալիկները գիպսից պատրաստված, մշակված կամ անմշակ քարի տեսք ունեցող սալիկներ են, որոնք նախատեսված են ինտերիերի ներքին հարդարման համար:
Գիպսե սալիկները ոչ միայն գեղեցիկ են, այլև էկոլոգիապես մաքուր են, անվտանգ առողջության համար, չեն պարունակում ֆորմալդեհիդ և այլ ցնդող տոքսիկական նյութեր: Ունեն հակահրդեհային, ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ: Առանձնանում են հատուկ դեկորատիվ հատկությամբ:
INTERNO ընկերությունն առաջարկում է գիպսե սալիկների (3D) մոդելների մեծ և բազմազան ընտրություն, ինչպես նաև՝ գիպսե պանելներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կգտնի իր ինտերիերին համապատասխան գիպսե սալիկ:
3D գիպսե սալիկները պատրաստված են միայն բարձրորակ հումքով և հավելանյութերով, ինչը ապահովում է սալիկի բարձր որակն ու ամրությունը: Գիպսե սալիկների առավելություններից է թեթև քաշը, ինչը հեշտացնում է պատերի հետ աշխատանքը:
Գիպսե պանելը հիանալի լուծում է դեկորատիվ պատ ստանալու համար: Բազմաձև 3D գիպսե սալիկներն ու պանելները կօգնեն ընդգծել ինտերիերում Ձեր նախընտրած անկյունը՝ իրենց օրիգինալ և ոճային տեսքով:
Գիպսե սալիկների մեծ տեսականին, գույներն ու չափերը թույլ են տալիս համադրել դրանք ցանկացած ինտերիերի՝ բնակարանի, գրասենյակի, առանձնատան և այլ շինությունների հետ:
Ինտերիերում նախընտրած պատերն ընդգծելու համար կարելի է առանձնացնել դրանք ալիքաձև գիպսե սալիկների միջոցով, որոնք հատուկ կարգով կցվում են մեկը մյուսին՝ չթողնելով բաժանարար գծեր, պատը ստանում է ամբողջական տեսք: Գիպսե 3D սալիկները՝ բազմապիսի նախշերով, մշակված և անմշակ քարի տեսքով, նրբաճաշակ ու բնական տեսք կտան ինտերիերին:
Գիպսե սալիկների գինն է 8000 դրամ՝ 1մ/ք-ու համար: Ընկերությունը տրամադրում է զեղչեր նաև այս տեսականու համար.
Ընկերությունը կատարում է գիպսե սալիկների ապառիկ պատրաստում և տեղադրում: